Հյուրանոցի մասին-RIS Opera Apartments, ք. Երևան

About hotel image
RIS Opera Apartments Yerevan-ում մենք առաջարկում ենք բնակարաններ Երևանի կենտրոնում թե՛ բիզնես ճանապարհորդների, թե՛ անհատական կամ ընտանիքով հյուրերի համար։ Բնակարաններն ամբողջովին նոր են և վերանորոգված են ժամանակակից մինիմալիստական դիզայներական լուծումներով: Նրանց համար, ովքեր ձգտում են քաղաքային կյանքի զարկերակին, RIS Opera Apartments Yerevan–ը հանդիսանում է կատարյալ ընտրություն՝ շրջապատված լինելով խանութների, տեսարժան վայրերի և ժամանցի ընտրանքներով: Գտնվելով Երևանի կենսունակ կենտրոնում՝ այս բնակարանները հյուրերին հնարավորություն են տալիս վայելել քաղաքի աշխուժությունը։ RIS Opera Apartments Yerevan -ը հանդիսանում է RIS Apartments-ի մասը, որը միավորում է տարբեր տեսակի բնակարանների հավաքածուներ՝ ցանկացած հյուրի կարիքներին համապատասխան։ RIS ապրանքանիշի տակ գործող բնակարաններին կապում է մեկ ընդհանուր գաղափար․ յուրաքանչյուր հյուր պետք է զգա միջավայրի հյուրընկալությունը և ստանա ամենաբարձրակարգ սպասարկումը։ RIS Apartments ապրանքանիշը ստեղծվել և կառավարվում է FYM Management ընկերության կողմից։

Կեցության պայմանները

Ժամանման ժամը 15:00

Մեկնման ժամը 12:00

Մուտք 15:00
Ելք 12:00
Ամրագրման չեղարկում

Ամրագրման չեղարկման քաղաքականությունը կախված է սակագնային պլանից:

ՄՈՒՏՔ ԲՆԱԿԱՐԱՆ

Բնակարան մուտք գործելու իրավունք ունեն միայն գրանցված հյուրերը։

ԾԽԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նարգիլեի, ծխախոտի, վեյփի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը բնակարանների ներսում և ընդհանուր տարածքներում խստիվ արգելվում է։ Ծխելը թույլատրվում է միայն պատշգամբներում։

ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Ընտանի կենդանիների կացությունը բնակարաններում թույլատրվում է: Ընտանի կենդանու կացության համար անհրաժեշտ կլինի վճարել 25000 դրամ միանվագ գումար և 50000 դրամ դեպոզիտ: Դեպոզիտն ամբողջովին ետ է վերադարձվում դուրսգրման ժամանակ՝ բնակարաննը ստուգելուց հետո:

Կանոններ և պայմաններ

Ամրագրման ստանդարտ կանոն: ամրագրումը ժամանումից 7 օր առաջ չեղարկելու դեպքում գանձվում է տուգանք առաջին օրվա արժեքի չափով:

Չվերադարձվող կանոն. ամրագրումը չեղարկելու դեպքում, ժամանումից առաջ ցանկացած ժամանակ, գանձվում է տուգանք ՝ ամրագրման ամբողջ արժեքի չափով: